Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը, որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով։