Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացած հայ-բրիտանական գործարար համաժողովի շրջանակում մասնակցել է «Ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններ» պանելային քննարկմանը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմը և անդրադարձել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը:
Անդրադառնալով Հայաստանում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրերին՝ Ռաֆայել Գևորգյանը հավելել է, որ հայկական կողմը խրախուսում է բրիտանական ընկերությունների մասնակցությունն այդ ծրագրերին։