Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Աճանան բնակավայրում մասնակցել է «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը:
Ֆերման հիմնվել է «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով, իսկ ֆերմայում պահվող տոհմային կենդանիները ձեռք են բերվել «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում։
Առաջատար այս անասնաֆերմայի վերակառուցմանը զգալի աջակցություն է տրամադրել նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից:
Նույն օրը Աշխեն Շիրվանյանն այցելել է նաև ծրագրի շրջանակներում Նորավան բնակավայրում հիմնված արոտային ենթակառուցվածքներ և Կապանում հիմնված անասնաբուժական կետ։