Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին, որոնք Հայաստան են ժամանել Սյունիքի մարզում գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող հարցերը և աջակցությունն ընդլայնելու հնարավորությունը քննարկելու նպատակով:
Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում հյուրերը, մասնավորապես, մատնանշել են ոչխարաբուծությունը, ոռոգման համակարգերի արդիականացումն ու մասնագիտացված կրթության զարգացումը։
Արման Խոջոյանը նշել է, որ նշված ուղղությունները համընկնում են ՀՀ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերին և առաջարկել դիտարկել այս ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հայաստան կայցելի աշխատանքային խումբ՝ համատեղ ծրագրերը նախանշելու նպատակով։
Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել կրկնապատկել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության ծավալը։