Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։
Նախարարի տեղակալը նաև շրջել է ցուցահանդեսային տաղավարներով։