Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է «Արևելյան գործընկերության երկրներում» «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանումը (ProGRess) տարածաշրջանային ծրագրի ղեկավար Մարտինա Կոլբին։
Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի մանրամասները, ինչպես նաև դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի ինտեգրումն առաջարկվող նախագծին։
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին՝ անցում կատարելու կլիմայի ուղղվածությամբ, դիմակայուն և կանաչ տնտեսական զարգացման մոտեցումներին և կգործի 4, 5 տարի։
Այն իր մեջ ներառում է աջակցություն՝ ուղղված ինստիտուցիոնալ շրջանակի պայմանների բարելավմանը, ինչպես նաև ագրոարդյունաբերական և ֆինանսական հատվածներում միջոցառումների իրականացմանը։