ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 16-ին ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիան կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Պետություն-մասնավոր գործակցությանը (PPP), որին որպես բանախոս հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Իր ելույթում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցությանը, ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումներին ու ընթացիկ ծրագրերին։
Քննարկման ընթացքում Նարեկ Տերյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։