Վահան Քերոբյանն ընդունել է Եվրոնյուզի միջազգային վաճառքների գծով տնօրեն Կյել Սթայնին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի զարգացման ղեկավար Մարտին Թովմասյանին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոնյուզի միջազգային վաճառքների գծով տնօրեն Կյել Սթայնին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի զարգացման ղեկավար Մարտին Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Եվրոնյուզի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մի շարք միջոցառումներ լուսաբանելու նպատակով, որոնց թվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:
Հանդիպման սկզբում կողմերը խոսել են Եվրոնյուզի գործունեությանը և առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցերից։
Այնուհետև քննարկել են համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում հնարավոր փոխգործակցությունը և հետագա անելիքները, որոնք միտված կլինեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։