Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։
Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևը համառոտ ներկայացրել է Ղազախստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։
Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցվող բարձր ցուցանիշները, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը։