Սեպտեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻՀ նախագահ՝ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։