Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի կողմից ներդրված ջանքերը Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-կանադական համագործակցության ընթացքը, իրականացված քայլերն ու հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև արդեն նախաձեռնված և իրականացվող երկկողմ գործընթացներին, որոնց արդյունքում համագործակցությունն ավելի կընդլայնվի և կզարգանա։