ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշերի դեպոզիտային համակարգի ներդրման իրագործելիության վերլուծություն» ծրագրի մեկնարկային աշխատանքային քննարկումը։
Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է առաջարկել այնպիսի ինստիտուցիոնալ մոդել, որը կերաշխավորի մեկանգամյա օգտագործման շշերի թափոնների նվազեցումը, կընդլայնի դրանց վերամշակումը Հայաստանում, կնվազեցնի բնության աղտոտվածությունը, կնպաստի թափոնների վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների հզորացմանը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի ներդրումային խորհրդի և ներգրավված փորձագիտական խմբի կողմից ներկայացվել են նախատեսվող աշխատանքները և ակնկալվող արդյունքները։
Պայմավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար հանդիպել և քննարկել ծրագրի իրականացման ընթացքը։