Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ հարաբերությունների և արդյունավետ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։