Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդի տեխնոպարկ և «IT-Park Ուզբեկիստան» շրջայցի ընթացքում ծանոթացել է տեխնոպարկի և IT-PARK-ի գործունեության հիմնական ուղղություններին, այստեղ ներկայացված ընկերությունների ընթացիկ և նախատեսվող նախագծերին։
Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն Ուզբեկստանում այցելել է նաև «Չիրչիկ» քիմիական֊արդյունաբերական պարկ, որտեղ ծանոթացել է տեխնոպարկի գործունեությանն ու ներդրողների համար ստեղծված հնարավորություններին։
Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությանը ներկայացվել է այստեղ գործող ընկերությունների արտադրական գործընթացը։