Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 29-ին այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ Yerra նախագծի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Ներդրումային այս խոշոր ծրագրով 2088 հեկտարի վրա նախատեսվում է կառուցել գյուղատնտեսական, արտադրական, կրթական, բնակելի, զբոսաշրջային բազմաֆունկցիոնալ համալիր։ Կհիմնվեն նաև նուշի ինտենսիվ այգիներ և խոշոր ֆերմերային տնտեսություն։
ՀՀ Կառավարությունը նույնպես աջակցում է այս ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ ինտենսիվ այգեգործության և «ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրերով։