Հուլիսի 20-ին նախարար Վահան Քերոբյանն այցելել է Sperasoft Armenia ընկերություն։ Sperasoft֊ը համակարգչային տեսախաղերի մշակման աշխարհի առաջատար, միջազգային տեխնիկական և ստեղծագործական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը տրամադրում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները AAA խաղեր ստեղծելու համար։
Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել են ընկերության գործունեությունն ու իրականացված նախագծերը։
Sperasoft-ը մասնակցել է Halo, Battlefield, Assassin's Creed, Rainbow 6, Mortal Kombat և այլ հայտնի խաղերի ֆրանշիզաների զարգացմանը:
Sperasoft-ը խաղեր է մշակել հանրահայտ «Microsoft», «Ubisoft», «Warner Brothers», «Riot Games», «343 Industries», «Electronic Arts», «Sony» և այլ ընկերությունների համար։