Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հուլիսի 12-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում մասնակիցները հանգամանորեն քննարկել են գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունը և այլ հարցեր։
Նիստին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։