Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 3-ին մասնակցել է «Զարգացրու քո քաղաքը» արտագնա միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից։
Միջոցառմանը մասնակցում էին Ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանը, Ռուսաստանի Դաշնության պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) քաղաքային զարգացման գծով գլխավոր կառավարիչ գործընկեր Իրինա Մակիևան, Ռուսաստանից ժամանած և Հայաստանի տարբեր համայնքների ղեկավարներ, գործարարներ։
«Այս միջոցառումը կարևորվում է նրանով, որ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին բացահայտել իրենց համայնքների ներուժը, փորձի փոխանակում իրականացնել համայնքների կառավարման և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, մասնակիցների թվում են նաև միջազգային փորձագետներ, ովքեր նույնպես կկիսվեն այս ոլորտում իրենց հարուստ փորձով», - նշել է Նարեկ Տերյանը։