Պատվիրակությունը Իսպանիայից Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) ու Իսպանիայի Առևտրային պալատի կողմից կազմակերպվող Ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու նպատակով։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 19-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։ Պատվիրակությունը Իսպանիայից Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) ու Իսպանիայի Առևտրային պալատի կողմից կազմակերպվող Ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական աջակցության գործիքակազմը, իսկ պատվիրակության անդամները՝ գյուղատնտեսության ոլորտում իրենց արտադրանքն ու ծառայությունները։
Այնուհետև կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների, ոռոգման արդիական համակարգերի, պարարտանյութերի արտադրության ոլորտներում։
Արման Խոջոյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել երկկողմ համագործակցության բոլոր առաջարկները և աջակցել հնարավոր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։