Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունիսի 7-ին մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) «Նորարարություն հանուն կայուն զարգացման․ Հայաստանի համար» զեկույցի ներկայացման բարձր մակարդակի միջոցառմանը, որին ներկա էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը ՀՀ Էկոնոմիկայի, ԲՏԱ նախարարությունները և շահագրգիռ գերատեսչությունները համատեղ իրականացնում են «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար (I4SDR)» ուսումնասիրությունը, որի նպատակն է վերլուծել Հայաստանի ազգային նորարարական համակարգի ներկա վիճակը և զարգացումները, վերհանել առկա բացթողումները և տրամադրել հստակ առաջարկություններ դրանց չեզոքացման ուղղությամբ։
աֆայել Գևորգյանն իր ելույթում խոսել է Հայաստանի տնտեսական արդյունքների, առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ, ներկայացրել տնտեսական քաղաքականությանը միտված ծրագրերը։ «Մեր գլխավոր առաջնահերթությունն արտադրողականության բարձրացումն է՝ խթանելով նորարարությունը, իսկ մեր հաջողությունը պետք է հիմնված լինի ոչ թե մեկ ոլորտի, այլ բոլոր ոլորտների զարգացման վրա», - նշել է նա:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԶԾ-ի Մշտական ներկայացուցիչՆաթիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: