Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հունիսի 2-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվել են արտարժույթով գնանշում կատարելու դեպքերն ընդլայնելու նպատակով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումների կատարմանը, ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդերի տպագրման հետ կապված պահանջների խախտման համար ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանմանը վերաբերող հարցեր։
Օրակարգային թեմաների թվում էր նաև առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական փաթեթի քննարկումը։
Անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին առնչվող այլ հարցերի։