Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է «ՎԻՊԵԿՈ ԱՄ» ՍՊԸ։ Ընկերությունն արտադրում է խտացված մանրէաբանական պատրաստուքներ, որոնք հետագա մշակում անցնելուց հետո ձևավորվում են տարբեր տեսակի խտանյութեր՝ գյուղատնտեսության բնագավառում, տնային տնտեսություններում և կոմերցիոն ծրագրերում կիրառելու համար:
Այստեղ տարատեսակ շահութաբեր լուծումներ են մշակված պարարտանյութի, թափոնների և առհասարակ միկրոօրգանիզմների օգտագործմամբ աշխարհում և Հայաստանում առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Ներդրման ծավալը գերազանցում է 6 մլն. ԱՄՆ դոլարը:
Ընկերությունում շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում նորարարական մոտեցումների ու տեխնոլոգիաների կիրառումը: