Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ հունիսի 1-ին կայացել է Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։
Աշխատանքային խմբի անդամներն իրենց գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում ներկայացրել են թեմային առնչվող ուսումնասիրություններ, տեխնիկատնտեսական և այլ բնույթի հիմնավորումներ, ինչպես նաև համառոտ ներկայացրել ընթացիկ աշխատանքները։