Միջոցառմանը ներկա էին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Վահան Քերոբյանն իր բացման խոսքում կարևորել է տնտեսության մեջ նոր կլաստերի զարգացումը և հավելել, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակում պատրաստ է աջակցել այս նոր ուղղությունը զարգացնելու և հանրայնացնելու համար։
Նախատեսվում է, որ այստեղ ստեղծվելու է սպորտային-զբոսաշրջային համալիր, որտեղ իրականացվելու է նաև առագաստանավերի վարման ուսուցում, ակումբային և միջազգային մրցումների անցկացում, ինչպես նաև
կորպորատիվ հաճախորդների համար միջոցառումների անցկացում: