Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավար Քեթևան Անտիձեի և հաճախորդների հետ կապերի մենեջեր Մարիա Մոստովոյի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտի ակտիվ զարգացման միտումներն ու գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավոր եզրերին։
Ներկայացնելով մեր երկրում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է հյուրերին դիտարկել այդ ծրագրերում բանկի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները։