Մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին
Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության կազմակերպման հնարավորություններին։