Չեխիայում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով

11 Մայիսի, 2023

Մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության  միջև առևտրի, ներդրումների և գործարար կապերի զարգացմանը նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ 

Գործարար համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ  Էդվարդ Կոժուշնիկը։

Չեխիայի առևտրի պալատի փոխնախագահ Ռադեկ Յակուբսկին և Չեխիայի Արդյունաբերության համադաշնության փոխնախագահ Ֆրանտիշեկ Չալուպեցկին ներկայացրել են Չեխիայում բիզնես վարելու, ներդրումներ և տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Հայկական կողմից շնորհանդեսով հանդես է եկել «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչը։

Համաժողովի շրջանակում շնորհանդեսներ են ներկայացրել նաև «Թումո» կենտրոնի, «Jasmine Home Textile»-ի և «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։

Գործարար համաժողովի ավարտին երկու երկրների գործարար շրջանակների միջև տեղի են ունեցել B2B հանդիպումներ, որոնց ընթացքում հայ և չեխ գործարարները հնարավորություն են ունեցել ձեռք բերել պայմանավորվածություններ՝ անմիջական շփումների և նոր գործարար կապերի հաստատման վերաբերյալ։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00