Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպում է ունեցել Լիբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: