ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար կոմիտեի երրորդ նիստը, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ Armenia), ՀՀ էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Գիտության կոմիտեի և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները։
Քննարկվել և ներկայացվել են ծրագրի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ռազմավարական ուղղվածությունը, առանցքային համագործակցությունը, ծրագրի հետագա քայլերը, ինչպես նաև հիմնական ձեռքբերումները, հաջողությունները և դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից: Այն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսային մարզերում (Շիրակ, Տավուշ և Լոռի) նորարարական և դիվերսիֆիկացված զբոսաշրջային ձեռնարկությունների և ծրագրերի ստեղծմանը, Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի խթանմանը և հետագա զարգացմանը: