«Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է Չափագիության կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Արդյունաբերական Կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է Հայաստանին կիրառելու «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) համապատասխան դրույթները՝ նպաստելով առևտրի մրցունակության բարձրացմանը։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի անմիջական նպատակն է զարգացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» կարողությունները՝ ՀՀ չափագիտական ծառայություններից օգտվող շահառուներին կայուն և միջազգայնորեն ընդունելի ծառայություններ մատուցելու համար: