Ապրիլի 27-ին կայացել է Հայաստանի ՓՄՁ բիզնես ակտի ինդեքսի ԵՄ֊ի կողմից գնահատման աշխատանքներին նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։
Աշխատաժողովի նպատակն էր կիսվել Փոքր բիզնեսի ակտի վերաբերյալ գնահատման նախնական արդյունքներով, քննարկել հիմնական տեղեկատվական բացերը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին՝ մեկնաբանել և փոխանակել իրենց տեսակետները՝ երկրում ՓՄՁ զարգացման ապագա առաջնահերթությունների վերաբերյալ:
Արևելյան գործընկերության երկրների համար Փոքր բիզնեսի ակտի (ՓԲԱ) գնահատման չորրորդ փուլը մեկնարկել է 2022 թվականին: Գնահատման շրջանակներում մշտադիտարկվում է Եվրոպայի Փոքր բիզնեսի ակտի սկզբունքների իրականացման առաջընթացը և չափվում է մոտարկվածությունը ԵՄ աշխատակարգերին ու ստանդարտներին:
Գնահատումը կառուցված է հինգ թեմատիկ սյուների շուրջ` պատասխանատու կառավարություն, ձեռներեցություն և մարդկային կապիտալ, ֆինանսների հասանելիություն, շուկաների հասանելիություն, արտադրողականություն և նորարարություն։