Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԷՆ Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) կողմից։
Մեկշաբաթյա այս միջոցառման շրջանակում կկայանան Հայաստանի տնտեսությանը, գիտությանը, կրթությանն ու կանանց ձեռներեցությանն առնչվող քննարկումներ, շնորհանդեսներ և ցանցային հանդիպումներ, ինչպես նաև փորձի փոխանակումներ տեղի և արտասահմանյան փորձագետների միջև։
Նորարարության և ձեռներեցության ազգային շաբաթվա առաջին օրը ՆՁԱԿ-ի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: