Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել է 𝗦𝗢𝗟𝗔𝗥𝗔 ընկերություն, որը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է։
Solara ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում, ինչպես նաև առաջարկում պրեմիում արևային վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:
Ընկերության արտադրանքը մեծամասամբ արտահանվում է դեպի ԱՄՆ, մասամբ՝ նաև դեպի Ուզբեկստան և այլ ուղղություններ։ Արտադրական հզորությունները մեծացնելու նպատակով ընկերությունն օգտվել է նաև տնտեսության արդիականացման ծրագրի լիզինգի բաղադրիչից։
Solara ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասերով, ծանոթացել առաջիկա ներդրումային ծրագրերին։