Ապրիլի 17-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է AGBU/ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և Բրազիլիայի հայտնի լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների, որոնց թվում՝ O Estado de S. Paulo, Rádio CBN, TV Globo, UOL, Xadrez Verbal։
Լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է Բրազիլիայի ՀԲԸՄ մասնաճյուղի կողմից։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, անդրադարձել տնտեսական համագործակցության հնարավորություններին։
Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին՝ տնտեսության ամենատարբեր ոլորտների, տարբեր երկրների հետ համագործակցության, բանկային, ֆինանսական ոլորտների վերաբերյալ։