Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանն ապրիլի 14-ին ընդունել են Գերմանիայի գործարարների պատվիրակությանը։
Պաշտոնյաները ողջունել են գործարարների այցը Հայաստան և կարևորել փոխադարձ այցելությունների կազմակերպումը, փորձի և տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը։
Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղատնտեսությունից մինչև ճարտարագիտություն, հայկական կողմին ուղղել Հայաստանի ներդրումային հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ուղղություններով երկկողմ գործարար կապերի ամրապնդման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շինարարության, անտառաշինության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներում։