Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ի վարկանիշը

14 Ապրիլի, 2023

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ին տրված վարկանիշը՝ այն թողնելով անփոփոխ՝ (IFSR) Ba3 և հեռանկարը` բացասական։

Ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։ Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել Ընկերության կապիտալում պետական մասնակցությունը, Ընկերության բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը, ինչպես նաև Ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ն նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00