Տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանը խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը

14 Ապրիլի, 2023

Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանը խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը:

Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Ծրագիրը միտված է Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։ Ծրագրի իրականացումը ներառում է մի քանի փուլ՝ ոլորտային ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և համապատասխան պետական աջակցման մեխանիզմների մշակում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց․ «Առևտուրը  կարևոր շարժիչ ուժ է հանդիսանում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ կայուն հարաբերությունների համար: Այն պահանջում է արդյունավետ լոգիստիկ ուղիների առկայություն: Ուրախ եմ, որ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով Միացյալ Թագավորությունն աջակցություն է տրամադրում Էկոնոմիկայի նախարարությանը՝ բացահայտելու Հայաստանի արտահանման ողջ ներուժը և տրանսպորտային կարողությունների սահմանափակումները։ Այս վերլուծության արդյունքները կնպաստեն արդյունավետ, տվյալահեն քաղաքականության մշակմանը՝ ուղղված լոգիստիկ ծախսերի նվազեցմանն ու մրցունակության բարձրացմանը, և դռներ կբացեն միջազգային առևտրի խթանման համար: Սա առանցքային է Հայաստանի բարգավաճման և կայուն տնտեսական զարգացման համար»:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին, իր խոսքում նշեց․ «Հայկական արտադրանքի արտահանման ներուժը հասկանալը կօգնի տեղական բիզնեսին մուտք գործել նոր շուկաներ և ունենալ նոր հաճախորդներ՝  ավելացնելով վաճառքը և եկամուտները: Արդյունավետ բեռնափոխադրումների երթուղիների քարտեզագրումն ու գնահատումը առանցքային է Հայաստանի տնտեսության համար, քանի որ դա ազդում է երկրի արտահանման ներուժի վրա: Հուսով եմ, որ այս ծրագիրը նաև հիմք կծառայի հետագա համագործակցության համար և կստեղծի սիներգիա բոլոր շահագրգիռ կողմերի միջև»:

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը նշեց «Ծրագրի հետազոտական փուլի առաջնային տվյալներից պարզ է դառնում, որ Հայաստանն ունի արտահանման հսկայական չբացահայտված և չօտգագործված ներուժ։ Ներկայումս Վրաստանի Փոթի նավահանգստով տարեկան ներմուծվում է մոտ 30 հազար կոնտեյներ։ Սա այս նավահանգիստներում բեռնափոխադրվող բեռնարկղերի ընդհանուր թվի 8%-ից պակասն է (400-500 հազար)։ Օդային բեռների տեղաշարժը սահմանափակ է բարձր գնի և դեպի Հայաստան թռչող բեռնատար ինքնաթիռների սահմանափակ քանակի պատճառով։ Հիմնական մարտահրավերները քարտեզագրելը կօգնի առավել թիրախային լուծումներ մշակել և առավելագույնս բացահայտել մեր երկրի արտահանման ներուժը»:

Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2018 թվականին հրապարակված լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի (LPI: Logistics Performance Index) գնահատված 160 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը, ունենալով  2.61 ինդեքսը։  Սև ծովը Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապվելու գլխավոր ծովն է։ Սև ծովի նավահանգստային համակարգը եվրոպական նավահանգստային համակարգում ընդհանուր առմամբ համարվում է երկրորդային։ Հայաստանի համար ներկայումս գործում են մեկ տեսակի և մուլտիմոդալ լոգիստիկ երթուղիներ, օրինակ՝ բեռնատարով Վրաստան-Լարսով դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ երկրներ, կամ բեռնատարով Վրաստան-Փոթի/Բաթում և նավերով դեպի ԵՄ/Ռուսաստան/աշխարհ: Այնուամենայնիվ, այս երթուղիները ունեն որոշակի թերություններ, ինչպիսիք են օրինակ անկախատեսելիությունը/անորոշությունը ձմռան եղանակային պայմանների, սեզոնային ծանրաբեռնվածության մակարդակը, անորոշությունը բարձր ծախսերի և մաքսային ընթացակարգերի պատճառով: Օդային բեռնափոխադրումների ճանապարը առավելագույնս անակախություն կարող է բերել արտահանողներին,  և բավական գրավիչ է տնտեսության զարգացման տեսանկյունից։

Ծրագրի փորձագիտական թիմը ներկայացրեց Հայաստանի լոգիստիկ երթուղիների վերլուծություն։ Մասնավորապես՝ բոլոր հիմնական առկա և պոտենցիալ բեռների երթուղիների մանրամասն նկարագրությամբ, բեռների արտահանման (օդային, երկաթուղային, բեռնատար, ծովային) ծախսերի գնահատումով՝ ըստ նշված ապրանքների կատեգորիաների և ներմուծումների։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հետազոտական փուլի արդյունքները՝ Հայաստանում արտադրված արտահանման մեծ պոտենցիալ ունեցող քարտեզագրված ապրանքների ցանկը, որոնց արտահանումը դեռևս լիովին իրացված չէ՝ նպատակային շուկաներ հասցնելու տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով: 

Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է համապատասխան պետական աջակցության մեխանիզմների մշակում այն տնտեսվարողներին համար, որոնք ներգրաված են արտահանման, փոխադրումներ իրականացնելու և լոգիստիկ ծառայություններ մատուցելու ոլորտում, ինչպես նաև այդ առաջարկվող մեխանիզմների տնտեսական մոդելների մշակում և հնարավոր տնտեսական ազդեցության գնահատում։

Առաջիկա թարմացումների մասին բոլոր նորությունները կհրապարակվեն Հայաստանի ներդրումային խորհրդի կայքում։

Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00