Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տիրանա քաղաքում մասնակցել է HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային միջոցառմանը, որի նպատակն էր պաշտոնապես հայտարարել Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում RECONOMY նախագծի իրականացման նոր փուլի մեկնարկի մասին:
Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ, գործարարներ, ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Պանելային քննարկման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը` ընդգծելով ռազամավարական զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են՝ տեքստիլ արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը և այլն։
Reconomy-ն Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների հետ համագործակցությամբ: