Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «ՀՀ տնտեսական զարգացման հայեցակարգի» նախագծի վերաբերյալ հանդիպում – քննարկում։
Ներկաները ողջունել են նախաձեռնությունն ու ներկայացրել մի շարք առաջարկներ ու նկատառումներ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում։
Անի Իսպիրյանն իր խոսքում նշել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում հնարավոր կլինի լավարկել փաստաթուղթն ու զգալի արդյունքների հասնել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։