Նախարար Վահան Քերոբյանը մարտի 15-ին այցելել է «𝐂𝐢𝐬𝐜𝐨 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐞𝐭𝐰𝐨𝐫𝐤𝐢𝐧𝐠» ընկերության հայաստանյան մասնաճյուղ
Ընկերությունը նախագծում, արտադրում և վաճառում է ինտերնետ պրոտոկոլի վրա հիմնված ցանցեր, կապի և ՏՏ ոլորտին առնչվող այլ պրոդուկտներ, տրամադրում ծառայություններ:
Վահան Քերոբյանն ընկերության գործադիր տնօրեն Մերի Բեգլարյանի և ինժեներական բաժնի ղեկավար Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ընկերության գործունեությանը, առաջիկա ծրագրերին և առկա խնդիրներին:
Նախարարը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման միջոցառումը, որի միջոցով ընկերությունը կարող է ընդլայնել հնարավորությունները և ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։