Նախարար Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն այցելել են Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ՝ իրականացվող գիտական հետազոտություններին ծանոթանալու նպատակով։
Կենտրոնի գործունեության հիմնական ոլորտներն են ոչ մետաղական հումքի համալիր վերամշակման տեխնոլոգիաների մշակումը, բազմակոմպոնենտ մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակումը, կենսաբանական ակտիվ կոմպլեքսային միացությունների ստացումը։
Շրջայցի ընթացքում ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը համառոտ ներկայացրել է իրականացվող աշխատանքներն ու գիտական արդյունքները։
Գիտական հետազոտությունների առևտրայնացման հնարավորությունը առավել առարկայական քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում գիտական կենտրոնների ու գործարար ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։