Նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի կապի նախկին նախարար Սուվի Լինդենին։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, երկարաժամկետ համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել արևային էներգիայի օգտագործմանը, կանաչ ջրածնի արտադրությանը, հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը։
Կարևորվել է հայ-ֆինլադական գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։