Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող գերմանական տնտեսական թիմի, «Berlin Economics» անկախ խորհրդատվական ընկերության (GET/BE) ղեկավար Ռիկարդո Ջիուչիին։
Բեռլին Էքոնոմիքսը ֆինանսավորվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից, վերջինս էլ քաղաքականության մշակման ուղղությամբ խորհրդատվական ծառայություն է մատուցում Արևելյան Եվրոպայի երկրներին՝ այդ թվում ՝ Հայաստանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրածնային էներգետիկային, արևային կայանների կիրառմանը, ներդրումային հնարավորություններին, միգրացիոն հոսքերին և այլ խնդիրներին վերաբերող հարցեր