Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:
Շնորհակալություն հայտնելով Լատվիայի Հանրապետությանը ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար՝ Վահան Քերոբյանը միաժամանակ ընդգծել է Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձին քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում ակտիվ փոխգործակցության հնարավորությունը։
Նախարարը կարևորել է նաև Հայաստանում առկա տնտեսական ներուժի վերաբերյալ լատվիական գործարար շրջանակների ճանաչելիության բարձրացումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։