Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը հանդիպել են կոնյակ արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են կոնյակագործության ոլորտում առկա խնդիրները, հայկական կոնյակի վերաբրենդավորման գործըթացն արագացնելու, միասնական լուծումներ գտնելու և լավագույն արդյունքին հասնելու հնարավոր ուղիները:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել այդ գործընթացն առավել առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: