Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին Տնտեսական Գագաթնաժողովին առնչվող հարցեր։
Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը, մասնավորապես՝ կայուն ու կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսության, գյուղատնտեսության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսության արդիականացման ծրագրին։ Կարևորվեց ներդրումների ներգրավումը, երկկողմ ծրագրերի իրականացումը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնումը: