Վահան Քերոբյանը մասնակցել է Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

23 Հունվարի, 2023

Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարությանը այդ կարևորագույն գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Նախարարը խոսել է հումանիտար հսկայական այն աղետի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։

«Ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, կանգնած է Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության և ընդհանուր հումանիտար աղետի անմիջական սպառնալիքի առաջ։ Այս կրիտիկական պայմաններում մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես պարենային անապահովության դեմ պայքարի համար պատասխանատու կազմակերպություններին, օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական կարիքները և փրկելու նրան հումանիտար աղետից»,- նշել է նախարարը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով։  

Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն:

Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել են նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00