Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են Վայոց ձորի մարզ։ Այցի նպատակն էր քննարկել Արենի համայնքի բնակավայրերում հեռավար աշխատանքի շուկայի զարգացման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախաձեռնության շրջանակում քննարկվել են նաև «Teach For Armenia» կազմակերպության կողմից կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։