Դեկտեմբերի 14-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությանը։
Ֆոնդը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից` Արևելյան գործընկերության երկրներում։
Իմփաքթ Հաբ Երևանն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարարվորությունները՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ:
Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։