Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է AM Partners Consulting Company հիմնադիրներ Վահե Մամբրեյանին, Վարդան Աղբալյանին և իտալական IZI Metody, Analisi e Valutazioni Economiche ընկերության ներկայացուցիչներ Լուկա Սավոյին և Մարկո Պալմինիին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական խորհրդատվական կոնսորցիումի կողմից 2023թ.-ին ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվելիք միջազգային այցելուների/զբոսաշրջիկների 3-րդ հետազոտության հետ կապված հարցեր:
Հետազոտությունը կնպաստի զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ տվյալների ստացմանը: